Loading...

Articles

Բաց դաս - միջոցառում

21:16, Friday, 26 April, 2013
Բաց դաս - միջոցառում
    
    

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում` նվիրված Համո Սահյանի 99-ամյակին: Միջոցառումը սկսվեց ուսուցչուհու ներածական խոսքով: 7-րդ դասարանի աշակերտները ներկայացրին 20–րդ դարի տաղանդավոր բանաստեղծի կենսագրությունը, ասմունքեցին նրա ստեղծագործություններից: Հնչեցին երգեր Օ.Համբարձումյանի և Հ.Գևորգյանի կատարմամբ, որոնց խոսքերի հեղինակը Հ. Սահյանն էր:

Միջոցառման ընթացքում իրենց մասնակցությունն ունեցան նաև 8–րդ դասարանցիները, որոնք ներկայացրին Սահյանի բանաստեղծությունները նկարների տեսքով և մեկնաբանեցին:

Միջոցառման նպատակն էր գնահատել Հ. Սահյանին որպես բնության մեծագույն քնարերգու, արժևորել նրա բանաստեղծական բարձր կուլտուրան:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7714 | 0 | 0
Facebook