Loading...

Articles

Հանդիսատեսի ծափերից բացի

23:27, Thursday, 07 May, 2020
Հանդիսատեսի ծափերից բացի
     Հանդիսատեսի ծափերից բացի,
     Աստված դիտորդ է, այն էլ խելացի,
     Անորոշության ցանկացած վարկած
     Որոշակի է՝ փորձով հաստատված։
     Քանի կարդում ես առաջին տունը,
     Այս մոլոր ակն իր պտույտը նորեց,
     Անհրապույր է ամբոխի գույնը,
     Դեռ անցյալ օրը խանդավառ մարեց։
     Բեմի վրա են գեղազարդ դեկոր
     Սիս ու Մասիսի ձյունի պես անխառ,
     Ճերմակը մութի բզկտված բեկոր,
     Շողքի վրա է ծմակը անտառ։
     Այս պատահմունքի ավարտը նույնն է,
     Վարագույրներն են հուզմունքս ծածկում,
     Մահտարաժամի թագի մեջ թույն է,
     Հարավային է բևեռը ցածում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2426 | 0 | 0
Facebook