Loading...

Articles

Գարնան փոխարեն...

11:24, Monday, 06 April, 2020
Գարնան փոխարեն...

* * *

Ե՞ս էլ վերցնեմ բղավեմ.

«Ո՞վ կա այդտեղ, գոնե մե՜կն ու մեկը»

Պատուհանից դո՜ւրս նայեմ՝

Չնկատե՜մ ցերեկը:


    

Ու գիշե՜րն իր մութ աչքերով

Կո՜ւլ տա վերցնի ինձ գիրկը-

Բացատրի՜, որ բղավելով

Չի՛ հանդարտվում միտքը…


    

Ո՞վ կա այդտեղ,


    

Գարնան տեղը ո՞վ է եկել ինձ այցի,

Որ ո՛չ քաղցր է, ո՛չ աղի,

Ո՛չ արցո՜ւնք է, ո՛չ արյուն,

Չորանո՜ւմ է այտերիս ու

Աչքերիս հետ խաղում:


    

Գարունը ինձ թո՜ւյլ էր տալիս

Խաղալ չքնա՜ղ կրծքի հետ,

… Գարնան տեղը ո՞վ է թառել պատուհանիս

Եվ ի՞նչ անեմ նրա հետ…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4026 | 0 | 0
Facebook