Loading...

Articles

«Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»․ Սասունի արծիվը 155 տարեկան է

Son Yan
Author:
Son Yan
16:00, Tuesday, 25 February, 2020
«Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»․ Սասունի արծիվը 155 տարեկան է
     Այսօր լրանում է հայ ֆիդայական շարժման շարունակող, հայ ազգային-ազատագրման շարժման ռահվիրա, օսմանյան Թուրքիայի ահ ու սարսափ Անդրանիկ Օզանյանի հոբելյանական 155-րդ տարեդարձը: Գրեթե անհայտ էջեր չկան հանրության համար Անդրանիկի կյանքի ու ռազմական գործունեության մասի: Լեգենդներ են հյուսվել նրա անհավանական մարտերի մասին ու բոլոր, թեկուզ արդեն համարյա պարտված մարտական գործողությունները փառավոր հաղթանակներով են ավարտվել, որովհետև ինչ որ անհայտ տեղից վայրկենապես հայտնվել է նա, ու միանգամից խուճապահար արել թշնամուն: Նա չուներ ռազմական կրթություն, բայց ուներ ռազմական հանճար, արագ ու ճիշտ կողմնորոշվելու ճկունություն, ինչի շնորհիվ էլ հաղթել է բոլոր ճակատագրական մարտերում՝ սկսած Վանի ինքնապաշտպանությունից մինչև Լոռիի ճակատամարտ:
    
     Անդրանիկն ազգային հերոս է, ում գործն ու անցած ճանապարհը օրինակ է հիմա, օրինակ է եղել անցյալում և միշտ կմնա ուսանելի և հետաքրքիր: Կանցնեն շատ տարիներ, դարեր, շատ անուններ կմոռացվեն, բայց Անդրանիկն այն անունն է, որ միշտ կհիշվի և մոռացության փոշին չի սպառնա:
    
     Սոնա Գիշյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4357 | 0 | 0
Facebook