Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

Հոդվածներ

«Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»․ Սասունի արծիվը 155 տարեկան է

Son Yan
Հեղինակ`
Son Yan
16:00, երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ.
«Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»․ Սասունի արծիվը 155 տարեկան է
     Այսօր լրանում է հայ ֆիդայական շարժման շարունակող, հայ ազգային-ազատագրման շարժման ռահվիրա, օսմանյան Թուրքիայի ահ ու սարսափ Անդրանիկ Օզանյանի հոբելյանական 155-րդ տարեդարձը: Գրեթե անհայտ էջեր չկան հանրության համար Անդրանիկի կյանքի ու ռազմական գործունեության մասի: Լեգենդներ են հյուսվել նրա անհավանական մարտերի մասին ու բոլոր, թեկուզ արդեն համարյա պարտված մարտական գործողությունները փառավոր հաղթանակներով են ավարտվել, որովհետև ինչ որ անհայտ տեղից վայրկենապես հայտնվել է նա, ու միանգամից խուճապահար արել թշնամուն: Նա չուներ ռազմական կրթություն, բայց ուներ ռազմական հանճար, արագ ու ճիշտ կողմնորոշվելու ճկունություն, ինչի շնորհիվ էլ հաղթել է բոլոր ճակատագրական մարտերում՝ սկսած Վանի ինքնապաշտպանությունից մինչև Լոռիի ճակատամարտ: Անդրանիկն ազգային հերոս է, ում գործն ու անցած ճանապարհը օրինակ է հիմա, օրինակ է եղել անցյալում և միշտ կմնա ուսանելի և հետաքրքիր: Կանցնեն շատ տարիներ, դարեր, շատ անուններ կմոռացվեն, բայց Անդրանիկն այն անունն է, որ միշտ կհիշվի և մոռացության փոշին չի սպառնա:
    
     Սոնա Գիշյան
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1478 | 0 | 0
Facebook
COMMENT.am