Կվերացնեի մոլորակի վրա բոլոր պատերազմները
16:57, Thursday, 23 July, 2020
Lragir.info –ի «Բլից հարցեր» շարքի հերթական զրուցակիցը սիրված դերասանուհի Հակինթ Բաղդասարյանն է։ — Միտք, որ առաջինն է ծագում արթնանալիս — Զանգել մայրիկիս ու իմանալ որպիսությունը — Սուրճ...դա՞ռը թե քաղցր — Սուրճը միայն դառը —Ձեր կյանքի գույների մեջ, որ գույնն է ամենաշատը գերակշռում — Հարցը մի փոքր հարաբերական է, կյանքիս գույների մեջ խաղաղության գույնը, իսկ կյանքում հագուստի կամ շրջապատող գույների մեջ կանաչն եմ սիրում շատ — Ձեռքը բռնած, առանց վարանելու, աչքերը փակ կգնայիք ու՞մ հետ — Ընկերներիցս յուրաքանչյուրի հետ անխտիր, և ընտանիքիս անդամների հետ առանց վարանելու, ձեռքը բռնած կգնամ ամենուր — Երազանք, որ գալիս է մանկությունից — Որ բոլորը գան առ Աստված, որ աշխարհում չլինեն քաղցած երեխաներ, չլինեն մանկատներ ու ծերանոցներ — Ճակատագիր կա՞, թե՞ մենք ենք ընտրում — Ճակատագիր կա, մենք ընտրում ենք ուղին, որի միջոցով կհասնենք մեր ճակատագրին — Ձեր սեղանի գիրքը — Սեղանիս գրքերը միշտ-միշտ շատ են և տարբեր՝ ուսումնական, գեղարվեստական, բայց գրքերի գիրքը, իհարկե, Աստվածաշունչն է — Կերպար, ում մարմնավորելիս գտել եք ձեզ — Ամեն կերպարի մեջ կաս դու, ներդնում ես քեզ, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր կերպարի մեջ կա մի մասնիկ, որը քեզանից է — Երեք բառով նկարագրեք ձեզ — Ուրախ, հայրենասեր, նվիրված — Խորհուրդ, որ կտայիք դեռահաս աղջիկներին — Յուրաքանչյուր արարքում առաջնորդվել սրտի կամոք, անկեղծությամբ, ազնվությամբ և բարությամբ — Ինչ զգացողություններ են առաջանում ձեր մեջ, երբ նայում եք ձեր հին լուսանկարները — Կուզեի վերադարձնել ապրածս ամեն պահը՝ թե տխուր, թե ուրախ — Ձեր մանկության ամենավառ հուշը — Մանկությունս շատ վառ է անցել, շատ երջանիկ, որևէ բան առանձնահատուկ առանձնացնել չեմ կարող, որովհետև այդ պահերը շատ-շատ են ու բազմաժանր, շատ անկարգ եմ եղել — Հե՞շտ եք հիասթափվում — Աշխատում եմ նոր ծանոթությունների դեպքում ավելի զգուշավոր լինել, այնպես որ դժվար եմ հիասթափվում — Եթե ունենայիք կախարդական փայտիկ 3 հրաշագործություն, որ կանեիք — Կվերացնեի մոլորակի վրա բոլոր պատերազմները, կերջանկացնեի բոլոր երեխաներին ու մեծահասակներին, ու կվերացնեի բոլոր հիվանդությունները մոլորակի վրայից — Հարց, որ մշտապես տալիս եք ձեզ — Ինչո՞ւ են մարդիկ չարանում Սոնա Գիշյան |
Like
0
Dislike
0
3586 | 0 | 0 | 0