Մոտենում են միասնական քննությունները և բոլոր շրջանավարտները հոգեպես, ֆիզիկապես և գիտելիքների առումով պատրաստվում են այդ դաժան օրվան:
Արդեն երկար տարիներ են, որ դպրոցական կրթությունը չի ապահովում լիարժեք գիտելիքներով, որպեսզի շրջանավարտը կարողանա մասնակցել միասնական քննություններին: Այդ իսկ պատճառով հիմա շատերը կրկնուսույցների օգնությանն են դիմում:
Իհարկե, շատ դժվար է կյանքի այս հատվածը, սա նաև ասում եմ իմ սեփական փորձից: Անցումային տարիքում գտնվող երիտասարդները սկսում են հանդիպել կյանքի առաջին լուրջ դժվարությանը` ծանրաբեռնվածությանը: Շատերի մոտ այն ուղեկցվում է նյարդային լարվածությամբ, որոշները լուռ տանում են այդ դժվարությունը, մի մասը անգամ իրեն չի էլ փորձում ծանրաբեռնել մատների արանքով նայելով քննություններին և վստահ լինելով, որ «կնդունեն»: Հաճախ ծնողները հենց իրենք են մեղավոր այդ հարցում:
Մեր շատ սիրելի ապագա ուսանողներին մաղթում եմ համբերություն, աշխատասիրություն և առողջություն:
«Բոլորդ էլ ընդունվելու եք», բայց լուրջ վերաբերվեք ձեր մասնագիտական կրթությանը: Աշխարհը միջակներ չի ընդունում: