Loading...

Articles

Խիղճը ու Հոգին

10:26, Tuesday, 28 January, 2020
Խիղճը ու Հոգին

Քիչ է պատահում,

որ համահունչ լինեն

Խիղճը ու Հոգին,

Օրինակ Խի՜ղճս խնձոր է սիրում,

Հոգի՜ս նախընտրում է

որթը խաղողի…


    

Բաղե՛ղն է սիրում,

Ոտքերից մինչ վեր

գինու վերածվող ավի՜շը արյան,

Սիրուց արբել է անընդհատ սիրում,

Խո՛րքեր է սիրում՝

Խո՜ւլ կառափնարան…


    

Սիրում է դե՜մքը թաղած կորերում

Մեկ ուրիշ հոգու մեջ

մեռնելու պա՜հը,

(Խիղճս այդ պահին աչքե՜րն է փակում)

Հոգիս այդպես է

Հասկանում մահը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3218 | 0 | 0
Facebook