Loading...

Articles

«Բնությունը և բնության օրենքները խավարում թաղված էին մնացել: Եվ Աստված ասաց. «Եղիցի՛ Նյուտոնը»: Եվ լույս եղավ»

18:20, Friday, 11 October, 2019
«Բնությունը և բնության օրենքները խավարում թաղված էին մնացել: Եվ Աստված ասաց. «Եղիցի՛ Նյուտոնը»: Եվ լույս եղավ»

Անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը (1642 – 1727 թթ.) կենդանասեր է եղել: Բացի ձիուց, որին գիտնականը հեծնելու համար է պահել, նրա տանը շատ հարմարավետ պայմաններ են ստեղծված եղել իր սիրած կատվի ու շան համար:
     Բայց կատուն ու շունն իրենց այնպես չեն դրսևորել, որ տերը նրանցից բավականություն ստանա: Կատուն որկրամոլ է եղել, և գիտական պրպտումներում խորասուզված նրա տերը չի նկատել, որ այն շարունակ ուտում է ու անասելի գիրանում: Իսկ շունն էլ վատ սովորություն է ունեցել մոմը շուռ տալ Նյուտոնի թղթերի վրա:

Նյուտոնի ժամանակակիցը՝ Հռոմի Ալեքսանդր 8-րդ պապը, ասել է.

«Բնությունը և բնության օրենքները խավարում թաղված էին մնացել: Եվ Աստված ասաց. «Եղիցի՛ Նյուտոնը»: Եվ լույս եղավ»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4121 | 0 | 0
Facebook