Ծաղիկնե՜ր են շուրջբոլորը, թիթեռնիկնե՜ր գույնզգույն,
Հեքիաթները ամե՜ն օր
Սկսվո՜ւմ ու չե՛ն ավարտվում:
Շողերի տակ արևի՜ մի թիթե՜ռ է ու տղա,
Փսփսո՜ւմ են գողունի,
Գետակի մոտ մե՜ղմ ու տաք:
- Նայի՛ր, գետում ձի՛ է կարմիր, ահա կրիա՜ դանդաղկոտ,
- Ձին կարո՜տ է, դե՜ համբուրիր,
Ա՜խ, ինչքա՞ն ես ամաչկոտ:
Այսպես իրար համբուրելո՜վ, գետակի մոտ մերձափնյա,
Ապրո՜ւմ էին երազներով,
Մի թիթե՜ռ ու մի տղա:
Բայց մի օ՜ր էլ շատ հոգնա՜ծ, տղան քնեց գետափին,
Իսկ թիթեռը նեղացա՜ծ
Գնաց տրվեց արևին:
Երբ ավարտվեց հեքիա՜թը, տղան զարթնեց զարմացած,
Փրփրե՜լ էր գետակը,
Ափին թիթե՜ռն էր ընկած:
- Արև՜, առար հոգին դու, իմ թիթեռի լուսընկա,
Իսկ մարմինը այսպես լո՜ւռ
Ինձ ես թողնում, որ սգա՞մ:
Շա՜տ բարկացավ արևը, դեմքը թեքեց տղայից,
Ու մա՜յր մտավ ցերեկը,
Նեղանալո՜վ աշխարհից:
Տղան գրկեց թիթեռի՜ նուրբ թևերը գույնզգույն,
Նա չգիտեր երևի՜
Հետո ի՞նչ է լինելու:
Լուսնի լույսով անտառո՜ւմ, շշնջոցով ծառերի՜,
Տղան խոնավ աչքերո՜վ
Հողի՜ն հանձնեց թիթեռին:
Լուսնի լո՜ւյսը ընկավ փոքրիկ գերեզմանին թիթեռի,
Գերեզմանից ծլեց ծաղի՜կ,
Որ կոչվո՛ւմ է Լուսաստղիկ:
Թիթեռնե՜րն ու ծաղիկները, սրտերո՜ւմ են մեր ապրում,
Սրտերում էլ հեքիաթնե՜րը`
Սկսվո՜ւմ և.. չե՛ն ավարտվում:
Ս.Ումառ-Հարությունյան