Loading...

Articles

Թվում էր հետո՜ Բայց արդե՜ն հիմա…

11:37, Friday, 26 July, 2019
Թվում էր հետո՜ Բայց արդե՜ն հիմա…
    
    
    

Երկուսո՜վ էինք,

Մնացի մենա՜կ,

Մենա՜կ մնացիր նաև դո՜ւ,

Հեռո՜ւ, հեռավոր երազի նման…

պատկերն այս տխուր

Թվում էր հետո՜

Բայց արդե՜ն հիմա…


    

Ուսի՜ս չէր գլուխդ՝ Թեթև՜ էր ուսս,

Բա՜յց ծանր էր հոգիս

Քարե՜ր կուլ տված

անուրջի նման…

Այս ամենն իրոք թվում էր հետո՜,

Բայց արդե՜ն հիմա…


    

Ասես թե կյա՜նքը խարո՜ւյկ է հանգած,

Քամուց կայծե՜ր են թռչում հատուկենտ,

Մեր երազներն են անձրևներ հագած

Իջնո՜ւմ խարույկին մահախեղդ:


    

Եվ այս ամենը թվում էր հետո՜,

«Հետո՜» -ն թվում էր վերջ չի ունենա,

Եվ տարիները մեր անկանոն հերթով

Այսքա՜ն ցավալի չեն թվա:


    

Այսօրվա «հետո՜» -ն կդառնա ներկա,

Ի՞նչ իմանաս, ի՞նչ տեսքով,

Ո՞վ կլինի բացակա՝

Մե՞նք

Խարո՞ւյկը

Թե՞ «հետո» -ն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4250 | 0 | 0
Facebook