Loading...

Articles

«Կյանքը թատրոն է մարդիկ՝ դերասան» Ես ընդամենը մի թո՜ւյլ երգահան…

07:33, Thursday, 04 July, 2019
«Կյանքը թատրոն է մարդիկ՝ դերասան» Ես ընդամենը մի թո՜ւյլ երգահան…
    
    

* * *

Եվ բեմերո՜ւմ լուսավորված,

Կուլիսներո՜ւմ մթագնած,

Եվ դերերո՜ւմ խաղացված

Ե՛վ… չխաղացված:


    

Կարևո՜ր չէ, որ Ե՛ս, կարևո՜ր չէ, որ Քե՜զ,

Կարևո՜րը ա՛յն է՝

Իրականում ինչպե՞ս:


    

Կարևո՜ր չէ, որ Դո՜ւ, կարևո՜ր չէ, որ Ի՛նձ,

Կարևո՜րը կախված է,

Հուշարարի շուրթից:


    

Կյանքում լինում են վա՜տ, նույնիսկ լա՜վ վերքեր,

Իսկ Վա՜տ կամ Լավ դեր

Չի՛ լինում երբեք:


    

Սակայն մի դե՜ր կա` ծա՜նր, ցավալի՜ -

Դա՛ ծաղրածուի դե՜րն է

Կա՜մ խեղկատակի…


    

Կարևո՜ր չէ, որ Դո՜ւ… կարևո՜ր չէ, որ Ի՛նձ…

Երբ երգում է լեզո՜ւն,

Իսկ սիրտը՝ լալիս…


    
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
2523 | 0 | 0
Facebook
COMMENT.am