Loading...

Articles

Դիլիջան Դիլիջան խեղճ Դիլիջան

arsine
Author:
arsine
11:02, Saturday, 22 June, 2019
Դիլիջան Դիլիջան խեղճ Դիլիջան
     Դիլիջանցու գործը մի քիչ հեշտացել է: Համայնքի ղեկավարը տարօրինակ կերպով սկսել է արձագանքել ժողովրդի (փոքրաթիվ խմբի) ձայներին: Դիլիջանցիները պատմում են, որ վերջին ժամանակներում քաղաքացին գրեթե մերժում չի ստանում համայնքապետից: Պարզ է, որ պատճառը Նիկոլի բիրտ գործելաոճն է, հակառակ դեպքում 15 տարի բյուջեի յուրաքանչյուր կոպեկը գողացած և համայնքի ու բնակիչների հանդեպ անտարբեր ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերած անձը չէր կարող մեկ օրվա մեջ շրջվել 180 աստիճանով:
     Ըստ համայնքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրի գաղափարախոսությամբ տարիներ շարունակ մեղրի պուլիկն ընկած համայնքապետը իր Նիկոլի հետ և առանց վախենալու պատժից շարունակում է ու շարունակելու է աշխատել:
     Իսկ չափազանց անտարբեր դիլիջանցիները կամք չունեն պայքարելու և ազատելու քաղաքը համայնքապետի և նրա մի քանի մտերիմների ճիրաններից:
     Դիլիջա՜ն Դիլիջա՜ն խե՛ղճ Դիլիջա՜ն
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6097 | 0 | 0
Facebook