Loading...
COMMENT.am

Articles

Դիլիջանցին չի փոխվում:

arsine
Author:
arsine
19:58, Friday, 30 November, 2018
Դիլիջանցին չի փոխվում:

«Մեկնաբանությունս չի վերաբերվում փոքրաթիվ արժանապատիվ դիլիջանցուն»:

Օրեր առաջ կրկին Դիլիջանում էի՝ հույս ունենալով տեսնել համախմբված դիլիջանցուն: Նիկոլ Փաշինյանի այցը Դիլիջան ոչինչ չէր նշանակում ծպտված, շողոքորթ, իշխանավորի հովանավորչություն փնտրող, վախկոտ դիլիջանցիների համար: Հաճախակի չի լինում նման իրավիճակ, երբ անհրաժեշտ է ցուցադրել համախմբվածություն, կամք: Բայց նախորդող դեպքերի տրամաբանությամբ, այս անգամ էլ դիլիջանցին ցույց տվեց իր խղճուկ գոյությունը սեփական քաղաքում: Սակավամարդ և մեռյալ միջավայրում Փաշինյանն էլ խոսելու ցանկություն չունեցավ: Չկար էներգիա, չկար ծրագիր, չկային լուրջ մտքեր և հայտարարություններ:

Եվ ևս մի կարևոր փաստ այն մասին, որ դիլիջանցու մակարդակը պետք է արմատապես վերանայել: Ինչպես նախկինում էր, այնպես էլ այդ օրը՝ մի քանի խոտակերներ, ոգելից խմիչքի ազդեցության տակ կանգնած էին կանաց և երեխաների մեջտեղում ու հայհոյախառն արտահայտություններով ցուցադրում էին իրենց անսուրբ գոյության փաստը: Ու այդ աղբակույտը հիմնահատակ քանդել էպատվավոր կոչման հիմքերը: Իսկ այդ ժամանակ, դրանց նմաններին չեզոքացնող, առաջնային համարողտարբեր անկյուններում քծնում էին Փաշինյանի դելեգացիային՝ իրենց ապագա դիվիդենտները ապահովելու հույսով:

Հ. Գ. Փաշինյանին դիմավորելու համար անհրաժեշտ մարդկանց թիվը ապահովել էին Դիլիջանի տխրահռչակ քաղաքապետը՝ իր լիազորությունների սահմաններում և ազգային պարկի ոչ պակաս տխրահռչակ տնօրենը: Վերիջինների համբավից էլ բխում է նաև կազմակերպվածության այդչափ ցածր մակարդակը:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1606 | 1 | 0
Facebook