Loading...

Articles

Դիլիջանը կեղեքող մեծապատիվ մուրացկանները

arsine
Author:
arsine
15:14, Sunday, 20 October, 2019
Դիլիջանը կեղեքող մեծապատիվ մուրացկանները
     Դիլիջանում մաս-մաս ի հայտ եկող բացահայտումները անտարբեր չեն թողել ոչ մի դիլիջանցու: Դիլիջանը բաժանվել է 3 խմբի՝ արդարադատության բողբոջներից բացահայտ ուրախացողներ, յուրայինների խմբում լուռ ուրախացողներ և ամենամտերմների խմումբ կեղծ և բացահայտ ողբացողներ: Համայնքապետին մոտ կանգնած աղբյուրները պատմում են նունե սմբատյանի ողբի մասին, երբ ամուսնուն տարել են հարցաքննության: Առաջին հայացքից ցանկություն է առաջանում դրամահավաք կազմակերպելու և այդ չքավոր ընտանիքին պարենով օգնելու, բայց հիշելով 1.500.000$ արժեցող բնակարանը, միայն Դիլիջանում, գումարած արտասահմանում ձեռք բերած անշարժ ու շարժական գույքը, հասկանում ես, որ անպատի՛վ թշվառներ են:
     Թալանչինե՛ր, խնդրում եմ ձեզ պատվով ընդունել ձեր հանցագործությունները և արժանապատվորեն կրել պատիժը: Տարիներ շարունակ մարսել եք դիլիջանցու գումարը, գլուխներդ բարձր ապրել եք հայհոյանքների ու նզովքի ներքո, այս փուլում գոնե ձեզ պահեք արժանապատիվ և պարկեշտ: Արժանապավությունը, սրբությունը, պարկեշտությունը ձեզ համար խորթ գաղափարներ են, բայց հասկանալու համար դեռ ժամանակ ունեք:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
11332 | 0 | 0
Facebook