Loading...

Articles

Դեմ ու դարձ չանես ջրի տարերքին

22:27, Tuesday, 18 June, 2019
Դեմ ու դարձ չանես ջրի տարերքին
     Դեմ ու դարձ չանես ջրի տարերքին,
     Ջուրն իր բերածն է անմիջոց տանում,
     Հացկատակների անզուսպ վայելքին
     Քեզ ինչ հասնում է, այն ես ստանում։
     Թոն ու թաթավին դեռ փառք ես տալու,
     Ժաժքն էլ է, գիտես, երկիր սասանում,
     Երբ լեշից լեշ է մահը սավառնում,
     Սիրուն ես, թե գեշ, ո՞վ է հարցնում։
     Բորբոսն ու մառն է այս չարի վերջը,
     Մահից էլ չուզես մի նոր տեղեկանք,
     Թե նրա տակտով մենք էլ երերանք,
     Ո՞վ է մեր մահի կառավարիչը։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2260 | 0 | 0
Facebook