Loading...

Articles

Այսօ՜ր

08:58, Wednesday, 05 June, 2019
Այսօ՜ր

Իմ առջև հիմա ծնկել է

Այսօրը

Երեկվա լալկան անցյալի նման,

Նույն փողոցներն են,

Ծառե՜րը,

Մայթե՜րը,

Այսօ՛րն էլ վա՜ղը անցյալ կդառնա:


    

Ասես թե ոչի՜նչ

Ոչի՜նչ չի՛ փոխվում,

Աչքերս խամրում են դանդաղ,

Այսօրվա օրը լավ չի՜ երևում,

Իսկ անցյալը տեսնում եմ պայծառ:


    

Այսինքն այսօրը վա՜ղը կտեսնեմ,

Որպես մի չքնաղ պայծառ ապագա,

Իմ առջև հիմա ծնկել է

Այսօրը

Երեկվա լալկան անցյալի նման


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2946 | 0 | 0
Facebook