Loading...

Articles

Մայրիկիս

18:43, Thursday, 30 May, 2019
Մայրիկիս

Առանց քեզ աշխարհս փուչ է

Եվ դառն է աշխարհս առանց քեզ,
     Անգրգիռ նյարդերի մի խուրձ է,
     Մորմոք է ու լաց է կարծես։

Թվում է, մարել եմ օր առաջ,
     Կամկար են օրերս հապաղում,
     Ավյունից ընկել ու սառած
     Ոչ մեկն եմ անթվարկ հազարում։

էլ ի՞նչ եմ մահվան հետ խզարում
     Տասնաղի քնարիս լարերին,
     Բորբոսս գոգավոր թաղարում
     Պահ չտա՞մ անմռունչ դարերին։

Ներսից է ամեն ինչ չորանում,
     Աղոտում հուշի պես անջանք,
     Տաղի պես մայրիկս է հեռանում․
     Անուշ հևք և լուսե անրջանք։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3053 | 0 | 0
Facebook