Loading...

Articles

Օձեր են հայտնաբերվել

Armine
Author:
Armine
18:59, Saturday, 04 May, 2019
Օձեր են հայտնաբերվել

Մայիսի 3-ին, ժամը 16: 47-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի կենտրոնական գերեզմանատանը նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Մայիսի 3-ին, ժամը 16: 15-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենայի սրահում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (մոտ 60 սմ երկարության) և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Մայիսի 3-ին, ժամը 15: 44-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի թիվ 6 հասցեում կայանած ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Source: 168.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3540 | 0 | 0
Facebook