Loading...

Articles

Պաշտպանության նախարարն այցելել է Տավուշում վիրավորված զինծառայողին

Armine
Author:
Armine
18:41, Saturday, 04 May, 2019
Պաշտպանության նախարարն այցելել է Տավուշում վիրավորված զինծառայողին
    
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կենտրոնական հոսպիտալում տեսակցել է ապրիլի 30-ին Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած, այնուհետև վիրահատված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին: Այս մասին «Ֆեյսբուք» -ի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց կենտրոնական հոսպիտալ՝ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։ Բժիշկները ներկայացրեցին Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն։ Արգիշտին խոսեց նախարար Տոնոյանի հետ՝ պատասխանելով մի քանի հարցի», - գրել է Հովհաննիսյանը:

1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանն ապրիլի 30-ին Տավուշում հակառակորդի կրակից վիրավորում էր ստացել գլխի շրջանում: Նրան ուղղաթիռով տեղափոխել էին Երևան, այնուհետև վիրահատել: Նրա վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել:

Source: slaq.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
1931 | 0 | 0
Facebook