Loading...

Articles

Առեղծվածային դեպք Արարատի մարզում. Սիս գյուղում աղվեսի կասկածելի բույնը քանդելիս հայտնաբերվել են մարդու գանգ և ոսկրային մասեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Armine
Author:
Armine
18:27, Saturday, 04 May, 2019
Առեղծվածային դեպք Արարատի մարզում. Սիս գյուղում աղվեսի կասկածելի բույնը քանդելիս հայտնաբերվել են մարդու գանգ և ոսկրային մասեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
     Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ SHAMSHYAN.com-ը ահազանգ է ստացել Սիս գյուղի մի քանի բնակիչներից, ովքեր հայտնել են, որ առավոտյան գնացել են դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, երբ ինչ-որ բան քանդելուց հետո, ըստ գյուղացիների, աղվեսի բույն, այնտեղ հայտնաբերել են մարդկային գանգ և ոսկորներ։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի մասին արդեն տեղեկացվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը, ում հանձնարարականով գյուղ են ժամանում ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ, որպեսզի պարզեն առեղծվածային դեպքի հանգամանքները։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/05/04/1124001/
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1750 | 0 | 0
Facebook