-Դավիթ մենք գիտենք որ ապրիլի 16-ը Ռոք սիրող մարդկանց համար շատ սպասված օր է, կասե՞ք թե ինչ է տեղի ունենալու այդ օրը.
-Այո, ապրիլի 16-ին շատ սպասված օր է, թե մեր` կազմակերպող անձնակազմի, թե ռոքասեր հասարակության, և թե մեր երաժիշտների համար: Այդ օրը, առաջին անգամ Հայաստանում տեղի կունենան Ռոք Դուելներ, երկու խմբերի և չորս կիթառիստների միջև, և այդ ամենը իհարկե համեմված է լինելու լավ, ճաշակով ռոք երաժշտությամբ:
-Իսկ ինչու՞ հենց Ռոք Դուել այլ ոչ թե ուղղակի Ռոք համերգ.
-Իհարկե մենք կարող էինք կազմակերպել ուղղակի համերգ նույն երաժիշտների մասնակցությամբ: Ընդհանրապես կյանքի մի կանոն կա` «Եթե չկա մրցակցություն, ապա չի լինի զարգացում»: Մեր հիմնական նպատակն է մրցակցության միջոցով խթանել հայկական ռոքի զարգացմանը, և մենք մեծ հույսեր ունենք, որ կհասնենք մեր նպատակին:
-Իսկ ովքե՞ր են ելույթ ունենալու այդ օրը.
-Ելույթ են ունենալու երկու նորահայտ խմբեր` Anxiety և Like In Syberia: Խմբերի անդամները բավականին երիտասարդ են, ինչը չես ասի իրենց աշխատանքը և ջանքերը տեսնելով:
Ելույթ են ունենալու չորս կիթառիստներ` Խչոն (Kill Them All) Մհերի (Anixety B.A.I.)
Օտտոն (Acid Trace Of Suicide) Վեռնեռի (Pantheon Of Despair) այնուհետև երկու դուելների հաղթողները կմրցեն իրար դեմ:
-Իսկ ո՞վ է որոշելու հաղթողներին, դահլի՞ճը.
-Ոչ, այդ օրը, որպես հատուկ հյուր ներկա է լինելու պրոֆեսսիոնալ ժյուրի, որի անդամներն են` Արտակ Ներսիսյան (Mr.Harmonica), Արման Մարգարյան (Jazz Parking), Նարեկ Բարսեղյան (The Bambir), Գագիկ Խոդավիրդի (Dorians), Արիկ Բամբիր (The Bambir)
-Շնորհակալություն Դավիթ, ինչ-որ բան կավելացնե՞ք.
-Կավելացնեմ միայն որ ունենք ևս մեկ հատուկ հյուր` Vi Vendeta-ն, ով կապահովի այդ օրվա ավարտական շոուն, իր կիթառի հիանալի հնչյուններով: https://www.facebook.com/events/126642310858581/