Loading...

Articles

«Երալաշ» բառը թուրքերենից է փոխառնված

16:22, Thursday, 11 April, 2019
«Երալաշ» բառը թուրքերենից է փոխառնված

Շատերը կարծում են, թե մանկական երգիծական «Երալաշ» կինոհանդեսի անունը և դրան նմանվող այլ «անլուրջ» բառերը պարզապես պատահական հնչյունների համադրություններ են: Բաց դա ամենևին էլ այդպես չէ, և այդ տարօրինակ բառերից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի:

Մեր իմացած «Երալաշ» -ի աշխարհ գալուց տասնամյակներ առաջ այդ բառն իր «Երալաշ» պատմվածքի վերնագիր է ընտրել Մաքսիմ Գորկին` «եռուզեռ, «իրարանցում» նշանակությամբ»: Ահա մեկ նախադասություն այդ պատմվածքից. «Ты, парень, останься у нас на завтрее, — завтра весёлый день у нас, владычицу встречаем, ералаш будет!»

«Երալաշ» բառը, չզարմանաք, թուրքական ծագում ունի: Թրքախոս ժողովուրդների լեզուներում կա «արալաշ» բառը, որ «իրարանցում», «եռուզեռ», «վազվռտուք», «խառնաշփոթություն» է նշանակում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4305 | 0 | 0
Facebook