Loading...

Articles

Կարդում ես շնչակտուր թևաբախ երգը թռչնի

18:40, Monday, 18 March, 2019
Կարդում ես շնչակտուր թևաբախ երգը թռչնի

Կարդում ես շնչակտուր թևաբախ երգը թռչնի,
     Խտղտում, տոն ես տալիս՝ անգոսնած սեմ ու սռնի,
     Մտքիդ մեջ ցավ ու գրգիռ, անթարթ ես էջս լափում,
     Թերթու՞մ ես իմ նմանին, կամ զու՞ր եմ այսպես դատում։
     Գրվածքիս տուտն ես բռնել և դառն էր խոհս էլի,
     Մառ գինու կաթիլներով լիզում ես շուրթը ցելի,
     Բորբոսն է բռնել, ասես, աչքերիդ փառը խոնավ,
     Վերից ցած անբի՞ծ մաղվեմ, թե՞ զմայլ ձյունս թռավ։
     Նվաղել և չես շնչում եռաչափ այս ծավալում,
     Էսքիզս ես բազմախորան սրտից դուրս էլ ծրարում,
     Անմեռուկ ծաղկի նման դու էլ ես մի էջանիշ,
     Ում բույրը երբ էլ առնեմ, կմնամ քեզնով աննինջ։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3227 | 0 | 0
Facebook