Կոչ եմ անում չխեղաթյուրել իրականությունը
Դեռևս 2019թ. նոր ենք մուտք գործել, բայց կարծես քաղաքական զարգացումներն ու նախորդ տարվանից հասարակության կողմից որդեգրված «ճանապարհ փակելու» վարքագիծը մնում է արդիական։ Քննարկումները չեն դադարում Հայկ Սարգսյանին ուղեկցող՝ Ռուստամ Ստեփանյանի անձի շուրջ։ Ըստ լուրերի՝ Ռ.Ստեփանայանը 2016 թվականին ՌԴ իշխանությունների կողմից մեղադրվում էր սպանություն և մարդու առևանգում իրականացնելու մեջ։ Նույն թվականին ՀՀ ոստիկանությունը Հայաստանի տարածքում հայտնաբերել էր նրան և տարածել հաղորդագրություն․ «Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 13-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Ռուստամ Ստեփանյանը, որը ՌԴ իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ անձի առևանգման և սպանության մեղադրանքներով: Այնուհետև 2016-ին կարողացել է խուսափել դատարանի առաջ կանգնելուց և չի արտահանձնվել ՌԴ։ Շրջանառվող լուրերը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք Ռուստամ Ստեփանյանի հետ, ով հերքեց և մեղադրեց զրպարտիչներին: -Պարոն Ստեփանյան, ձեր անձի շուրջ մամուլում շրջանառվող լուրերը ինչպե՞ս կմեկնաբանեիք: - Հետախուզման մասին տեղեկատվությունը, որը վերցրել էին ՌԴ ՆԳ նախարարության պաշտոնական կայքից, ընդամենը ոչ օպերատիվ աշխատանքի արդյունք է և նախարարության կայքը չի թարացվել: Հայաստանում բերման ենթարկելուց հետո, ես գտնվում էի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում: Այս ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը՝ գործի վերաբերյալ փաստարկներն ունենալու և քննելու նպատակով, հայտնում է ՌԴ պատկան մարմիններին իմ անձի գտնվելու վայրի մասին լուրը: Եվ ինչպես ՀՀ օրենքն է թելադրում, քառասուն օր կալանավայրում գտնվելուց հետո, ինձ անմիջապես բաց թողեցին առանց որևիցե խնդրի: Իմ դեմ հարուցած քրեական գործը կառճված է: Զրույցի վերջում Ռ. Ստեփանյանն անդրադարձավ ընկերոջը՝ Հայկ Սարգսյանին, նշեց, որ շատ լավ է ճանաչում և՜ Հայկին, և՜ նրա ընտանիքին: Ազնիվ, աշխատասեր և քրեական աշխարհից հեռու մարդ է: Նա չէր ցանկանա ունենալ նախորդ իշխանությունների ձեռագիրը և որևիցե լծակ օգտագործեր պատգամավորի մանդատ ստանալու համար: |
Abone ol ve malalelerin yayınla: