ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ ՉԷ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Ինչպե՞ս եղավ, որ երրորդ հանրապետության առաջին ազգընտիր նախագահի ծննդի հետ հրապարակ նետվեց պնակալեզների և խառնակիչների մի ամբողջ բանակ.
Պատմական իրողության կրկնությու՞ն է, սևի ու ճերմակի կռի՞վ…
Պարզ, մարդկային ընկալման պարագային՝ նախանձ է, ներքին թույն, նմանվելու և չկարողանալու արգասիք, սերը գողանալու ու սնակ լինելու վկայություն և հազար ու մի նման ածանցյալներ:
Ինչու՞ հենց միայն Լեվոն Տեր Պետրոսյան անունը լսելուց սևանում են ու կարկամում, ինչու՞ նրա ներկայությունից երկար լեզուները կապ են ընկնում և կորցնում խոսելու ունակությունը:
Քառորդ դար անընդմեջ մտան նախգահի թևի տակ կուչ եկան, երկրպագեցին, երկու երեք միտք գողացան, հետո սեփականաշնորհեցին, կարծելով թե իրենց մտքի ծնուդն է գողունը…
Վաճառեցին, սպանեցին, մատնեցին, դավաճանեցին, թիկնունքից կրակեցին . անամոթաբար յուրացրեցին, աղավաղեցին մի ողջ դիվանագիտական գանձարան, այլասերեցին ներքին ու արտաքին քաղաքական ուղեծիրը, պարտադրեցին մահմեդական մշակույթ:
Բայց քստմնելի այս շարանը առաջին նախագահի ինչի՞ն է - ՈՉ ԻՆՉ ԻՆ
Լեվոն Տեր Պետրոսյան -ժողովուրդ կապը անհերքելի է ՝ վկան տաս տարվա լռությունից հետո 2008թվականի զարթոնքը:
Մարտի մեկին նախորդած հավաքներից մեկի ժամանակ նախագահը կարդաց Չարեցի «Մահվան տեսիլը» … թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի .
Բայց մարդակերի տգիտությունը տաս անմեղ զոհի արյան էր ծարավ ու լափեց .
անտեղյակ, որ հանճարեղ Չարենցի մահվան տեսիլը այլևս բռնել է իրենց կոկորդը և իրենք այնքան դժբախտ են իրենց միլիարդների մեջ:
2017 թվականի գրառումներից:
Հասմիկ Մելքոնյան
Գյումրի