Loading...

Articles

Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ

Hasmik
Author:
Hasmik
14:59, Saturday, 09 February, 2019
Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ


     Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ


    

1993-ին ինչպես էր ապրում Հայաստանը և Արցախը, բոլորս գիտենք. Ինչպես ապրեց Գյումրին, շատերը չգիտեն կամ մոռացել են:

Վազգեն Սարգսյանի թեթև ձեռքով նույն թվականին Քոչարյան Անդրանիկի զինված հրոսակախումբը ներխուժեց քաղաք: Ա. Քոչարյանը նշանակվեց կառավարության լիազոր ներկայացուցիչ Շիրակի գոտում:

Շատ-շատ գյումրեցիների նման (չհաշված այն օրերի պնակալեզներին-սրանց կանդրադառնամ հաջորդիվ), ինձ համար էլ ամենանողկալի ժամանակահատվածը ոչ թե աղետից հետո էր, այլ 1993-96 թվականները՝Գյումրեցիների օկուպացման տարիները:

Պատկերացրեք զինված մաուզերիստների շքախումբը քայլում է Գյումրու ավերակ-ամայի փողոցներով, որտեղ ուրվականի նման անցնում են վշտի մեջ կորսված հատուկենտ մարդիկ՝ վերացած աշխարհից ու իրականությունից…

Խմբի առջևից քայլում է Անդրանիկ Քոչարյանի «համհարզը» ՝Անդրանիկ Արշակյանը, զինվորական թանկարժեք համազգեստով և զինված «Մակարով» ատրճանակով, հետո գալիս է ինքը՝ Գլխավոր մաուզերիստը, հետո՝ «Կոբալ» Անդոն, հետո՝ Մռդոն, հետո՝ խելոք ու խոնարհ Միքայել Վարդանյանն ու Մուշեղ Սաղաթելյանը:

Ինչի՞ համար էր այս զինվորական մասխարան. Հանճարեղ Չարենցի «Խմբապետ Շավարշի» հերոսները կարծես հարություն էին առել ու լցվել Գյումրի: Աղետի սարսափներից խելագար ժողովրդի ինչի՞ն էր այս մասխարան:

ԱԳՌԱՎՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԼԵՇՆ Է…

Այս ամենի բեմականացման պատճառը մեկն էր. ՄԵԾ ԹԱԼԱՆԸ սկսելուց առաջ հրոսակախումբը ապահովում էր վախի մթնոլորտ, որ որևէ մեկը հանկարծ ծպտուն չհաներ:

Ոհմակը դուրս էր գալիս գիշերով՝ ուսումնասիրելու կուտակված շինանյութը, շինտեխնիկան, վառելիքը:

Առաջին երևելի պատառը Երևանյան խճուղու աջ կողմում ամբարված շինանյութն էր, որը այդ ժամանակի տարածաշրջանային ոստիկանապետ Մուշեղ Սաղաթելյանի ուղեկցությամբ ավտոշարասյունով հանվեց Գյումրիից:

Հետագայում Շիրակացի փողոցում փոխհրաձգությունը Անդրանիկ Քոչարյանի և Մուշեղ Սաղաթելյանի միջև այդպես էլ մնաց մեզ անհայտ: Ափսոս, այսօր Մուշեղը անգիտակից է և գամված անկողնուն, այլապես նախապատմությունը կիմանայինք հենց իրենից:

Ի միջիայլոց, շատերը, ովքեր այդ տարիներին համագործակցել են Անդրանիկ Քոչարյանի հետ կա՛մ մահացել են, կա՛մ կորցրել են հիշողությունը:

Քոչարյանի առաջին հպատակներից թիվ մեկը Մարտին Զելֆիմյանն էր, ով զբաղեցնում էր Հարկային ծառայության պետի պաշտոնը. «Ցավալի» մի լուր Անդրանիկ Քոչարյանի համար. Մարտին Զելֆիմյանը ևս կորցրել է հիշողությունը. Գուցե այցելե՞ք նրան, Ձեզ հաստատ կհիշի…Ավելի շուտ չի համարձակվի չհիշել…

Իսկ որտե՞ղ է Ա.Ք.-ի «համհարզ» -ը՝ Անդրանիկ Արշակյանը. Հո չի՞ մահացել:

Երկաթգծի շինարարության վարչության պետ, երջանկահիշատակ Լյովա Մադոյանի և օգնության նպատակով եկած՝ նրա պահեստավորած շինանյութի թալանի և նրա մահվան մասին՝ հաջորդ հոդվածում…

Հաջորդ հոդվածում, Սիրելի՛ ընթերցող, Ձեզ կներկայացնեմ նաև Մարգարով-Չիֆթալարյան-Պոլոնսկի-Ա.Քոչարյան քառյակի և աղետի գոտուց շինտեխնիկայի առևանգման մասին:

Հ.Գ. 2019թ. հունվարի 18-ին Անդրանիկ Քոչարյանը ընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Ենթադրենք, ԱԺ-ում կենսագրություն չունեցող ջահելները չէին ճանաչում «հրեշին», պարոնայք ԱԺ պատգամավորներ Վարդան Ղուկասյան և Վարդևան Գրիգորյան Դուք հո գիտեիք ով է Անդրանիկ Քոչարյանը, բայց լռեցիք, կարծեմ թե նույնիսկ քվեարկեցիք նրա օգտին: Լավ չէ…Ավելի անկեղծ՝ վատ է…

Ոչ մեկը Գյումրեցու արյան գինը չի մարսել…

Շարունակելի….


    

Հասմիկ Մելքանյան

Գյումրի

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7117 | 0 | 0
Facebook