Loading...

Articles

Ոչինչ չես հիշում, թե մտաբերես

07:29, Thursday, 20 December, 2018
Ոչինչ չես հիշում, թե մտաբերես
     Ոչինչ չես հիշում, թե մտաբերես,
     Կարծր անեծք են խոհերդ դարձել,
     Եթե տխուր ես, մենակ ես անցել,
     Մնում է հետքդ աշխարհից քերես։
    
     Անձայնության մեջ մի պատիր ապրում
     Սիրո շփոթն է անիմաստ պարպում,
     Առանց մի հույզի, դու էլի՝ նվաստ,
     Կետադրում ես գրածդ․․․ անիմաստ։
    
     Դու շռայլ էիր, ու՞մ թվաց՝ գծուծ,
     Այս մի տաղդ անգամ չմնաց անհայտ,
     Մանրուք չթվա, որ չասեմ խծուծ,
     Մի հանգի անցար, այս վերջում՝ անգայթ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3435 | 0 | 0
Facebook