ՆԻԿՈԼԸ ԻՐ ԴԵՂՆԱԿՏՈՒՑՆԵՐԻՆ ՇԱՏ Է «ДУХ» ՏՎԵԼ
ՆԻԿՈԼԸ ԻՐ ԴԵՂՆԱԿՏՈՒՑՆԵՐԻՆ ՇԱՏ Է «ДУХ» ՏՎԵԼ
Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի առաջադրման հայտ ներկայացնելու ժամկետը ըստ կարգի սահմանված էր մինչև հոկտեմբերի 5-ը, ժամը 12.30: Հայտ ներկայացրել էր Միխայել Էդիկի Մկրտչյանը՝ Ախուրյանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ում վստահության և աջակցելու քվե էր տվել ողջ բուժանձնակազմը, չառաջադրելով որևէ այլ թեկնածու: Հակառակի պես առաջադրման ժամկետը լրանալուց հետո նոր միայն հայտնվում է նախընտրելի թեկնածուն՝ Զավեն Աշոտի Մանուկյանը՝ ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Մանուկյանի և ԲՍՓ նախագահ (Բժշկակասոցիալական փորձաքննություն) Լիլիա Մանուկյանի որդին՝ զինվորական բժիշկ որակավորմամբ: Կարեն Սարուխանյանը (ՇՄ մարզպետ) ինքնիրավչությամբ երկարաձգում է հայտերի ընդունման ժամկետը և Զավեն Մանուկյանը երկու միավոր առավելությամբ դառնում է Ախուրյանի ԲԿ-ի տնօրեն, իսկ 24 ժամը չլրացած Կ. Ս.-ն արհամարելով ողջ բուժանձնակազմի դժգոհությունը, Զավեն Մանուկյանի ձեռքը բռնած բերում նստեցնում է տնօրենի աթոռին…. Արդարության առաջ չմեղանչելու համար ասենք, որ մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, ով համակարգում է առողջապահության ոլորտը՝ մեկուսացվում է և գործարքի հեղինակ են դառնում Կարեն Սարուխանյանը, Վանո Սերոբյանը (օգնական), Նազելի Բաղդասարյանը (խորհրդական): ՀԻՇԵՑՆԵՆՔ ա) Զավեն Մանուկյանի հայտը ընդունվել է սահմանված ժամկետի խախտմամբ: բ) Մրցույթին նախարարության ներկայացուցիչը չի մասնակցել: գ) Ըստ հավաստի աղբյուրի համակարգչային բազայում ներբեռնված են եղել սահմանափակ թվով հարցեր: Դե արի ու մի մտածիր կոռուպցիոն ռիսկերի մասին. ի միջիայլոց վերոնշյալ անձինք ըստ իրենց հայտարարությունների ՔՊ-ի ռեյտինգային ցուցակով մտնելու են ԱԺ….. Հասմիկ Մելքոնյան Գյումրի |