Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՆԻԿՈԼԸ ԻՐ ԴԵՂՆԱԿՏՈՒՑՆԵՐԻՆ ՇԱՏ Է «ДУХ» ՏՎԵԼ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
16:13, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ.
ՆԻԿՈԼԸ ԻՐ ԴԵՂՆԱԿՏՈՒՑՆԵՐԻՆ ՇԱՏ Է «ДУХ» ՏՎԵԼ
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

ՆԻԿՈԼԸ ԻՐ ԴԵՂՆԱԿՏՈՒՑՆԵՐԻՆ ՇԱՏ Է «ДУХ» ՏՎԵԼ


     Նրանք արագ և լպիրշ տիրապետեցին գործարքների գործիքակազմին. Բուժհաստատություն-ների, դպրոցների տնօրենների, ուսուցիչների մրցույթները ըստ սույն նորելուկների պաշտոնական հայտարարությունների անցնում են «արդար և թափանցիկ» . առերևույթ այդպես է, իսկ իրականում այլպես: Տարբերակներ շատ են, ամեենակիրառելին համակարգչային տրյուկն է. մրցույթի բանավոր քննության համար համակարգչի բազա ներբեռնվում է նախատեսված հարցաթերթիկների սահմանափակ քանակություն՝ այսինքն 99 հարցի փոխարեն բազա է ներբեռնվում ընդամենը 10 հարց, որոնք էլ տրամադրվում են մրցութային հանձնաժողովի նախընտրելի թեկնածուին, ով այդ սահմանափակ հարցերը հրաշալիորեն անգիր արած գալիս է մրցույթի և անցողիկ շեմի «համակարգչի առաջադրած» հինգ հարցերից չորսին փայլուն պատասխանում է և «արդար ու թափանցիկ հաղթում» …..

Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի առաջադրման հայտ ներկայացնելու ժամկետը ըստ կարգի սահմանված էր մինչև հոկտեմբերի 5-ը, ժամը 12.30: Հայտ ներկայացրել էր Միխայել Էդիկի Մկրտչյանը՝ Ախուրյանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ում վստահության և աջակցելու քվե էր տվել ողջ բուժանձնակազմը, չառաջադրելով որևէ այլ թեկնածու:

Հակառակի պես առաջադրման ժամկետը լրանալուց հետո նոր միայն հայտնվում է նախընտրելի թեկնածուն՝ Զավեն Աշոտի Մանուկյանը՝ ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Մանուկյանի և ԲՍՓ նախագահ (Բժշկակասոցիալական փորձաքննություն) Լիլիա Մանուկյանի որդին՝ զինվորական բժիշկ որակավորմամբ:

Կարեն Սարուխանյանը (ՇՄ մարզպետ) ինքնիրավչությամբ երկարաձգում է հայտերի ընդունման ժամկետը և Զավեն Մանուկյանը երկու միավոր առավելությամբ դառնում է Ախուրյանի ԲԿ-ի տնօրեն, իսկ 24 ժամը չլրացած Կ. Ս.-ն արհամարելով ողջ բուժանձնակազմի դժգոհությունը, Զավեն Մանուկյանի ձեռքը բռնած բերում նստեցնում է տնօրենի աթոռին….

Արդարության առաջ չմեղանչելու համար ասենք, որ մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, ով համակարգում է առողջապահության ոլորտը՝ մեկուսացվում է և գործարքի հեղինակ են դառնում Կարեն Սարուխանյանը, Վանո Սերոբյանը (օգնական), Նազելի Բաղդասարյանը (խորհրդական):

ՀԻՇԵՑՆԵՆՔ

ա) Զավեն Մանուկյանի հայտը ընդունվել է սահմանված ժամկետի խախտմամբ:

բ) Մրցույթին նախարարության ներկայացուցիչը չի մասնակցել:

գ) Ըստ հավաստի աղբյուրի համակարգչային բազայում ներբեռնված են եղել սահմանափակ

թվով հարցեր:

Դե արի ու մի մտածիր կոռուպցիոն ռիսկերի մասին. ի միջիայլոց վերոնշյալ անձինք ըստ իրենց հայտարարությունների ՔՊ-ի ռեյտինգային ցուցակով մտնելու են ԱԺ…..


    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4058 | 0 | 0
Facebook