Loading...

Articles

Կոչ ենք անում հարգել ՀՀ ընտրական օրենսգիրքը. Հայտարարություն

19:16, Sunday, 21 October, 2018
Կոչ ենք անում հարգել ՀՀ ընտրական օրենսգիրքը. Հայտարարություն

Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում տոտալ հարձակում է եղել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանի եւ նրա ընտանիքի հանդեպ: Սեւակ Միքայելյանի նախընտրական շտաբը ի սկզբանե որդեգրել էր քաղաքակիրթ գործելաոճ, ինչին եւ հավատարիմ է մնացել ողջ քարոզարշավի ընթացքում: Սակայն նույնը չենք կարող ասել Հրազդանի քաղաքապետի մյուս թեկնածուի մասին: Մասնավորապես, շահարկվում է, թե իբր ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը Հրազդանում օգտագործում է ինչ-որ լծակներ:
     Հայտարարում ենք, որ Սասուն Միքայելյանը չունի որեւէ լծակ, 1999 թ.-ից պայքարում է հանուն արդարության, միշտ եղել է ժողովրդի պայքարի առաջնագծում, մեծ ներդրում ունի թավշյա հեղափոխության հաղթանակի կայացման մեջ եւ երբեք իրեն թույլ չի տա օրենքի որեւէ խախտում: Միաժամանակ պահանջում ենք մերկապարանոց հայտարարություններ չանել եւ խոսել փաստերով: Հավելենք, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, քվեարկության օրը մյուս թեկնածուի կողմից մամուլում հնչել են հայտարարություններ, որոնք ՀՀ ընտրական օրենսգրքի ակնհայտ խախտում են՝ պարունակում են հակաքարոզչություն: Փաստի առթիվ ակնկալում ենք ԿԸՀ-ի արձագանքը:


    
     Սեւակ Միքայելյանի նախընտրական շտաբ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2867 | 0 | 0
Facebook