Հայկական հարցը վերացնելու համար ընտրեցին ամենաանմարդկային տարբերակը` վերացնել հայ ժողովրդին երկրի երեսից:
1915 թվականի ապրիլին Կոստանդնուպոլսում թուրքական իշխանությունների հրամանների հիման վրա ձերբակալվեցին հայ մտավորականներ: Նրանք բոլորը աքսորվեցին և դաժանորեն սպանվեցին: Զոհվածների մեջ են եղել տաղանդավոր գրող-հրապարակախոս Ռուբեն Զարդարյանը, մեծ քնարերգու Սիամանթոն, վիպասան և հրապարակախոս Սմբատ Բյուրատը, տաղանդավոր գրող Գրիգոր Զոհրապը,
տաղանդավոր բանաստեղծներ Դանիել Վարուժանը և Ռուբեն Սևակը, գրող Երուխանը և շատ ուրիշներ։
Այդ հրեշավոր իրադարձություններից
հրաշքով փրկվում է մեծանուն Կոմիտասը ։
Սակայն ականատես դառնալով հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը ՝ նա խենթանում է ...
Կոտայքի մարզի Ստեղծագործողների միության ֆեյսբուքյան էջի գրառումից