Loading...

Articles

Ափ առնեմ գոգիդ․ ծուփ-ծուփ, ալեկոծ

23:10, Tuesday, 09 October, 2018
Ափ առնեմ գոգիդ․ ծուփ-ծուփ, ալեկոծ
     Ափ առնեմ գոգիդ․ ծուփ-ծուփ, ալեկոծ
     Ի՜նչ փոթորկալից հույզեր կարկանեմ,
     Կմեկնեմ, ասես, ցոլքեր ոսկեզօծ,
     Որ տխրությունդ իսպառ բեկանեմ։
    
     Քանի տարերք ես, ով կին, ամբարում,
     Շեղջակուտակ են հուշերդ անցյալի,
     Գեղանազ չքնաղ, ի՞նչն է խանգարում,
     Որ այսօր լինեմ ես քեզ անձկալի։
    
     Հուշիկ կփարվեմ օրերիդ հևքին,
     Չես էլ նկատի ոնց եմ երերում,
     Այս քավարանում մաքրիր իմ հոգին,
     Որ էլ չկորչեմ մութի եթերում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3710 | 0 | 0
Facebook