Loading...

Articles

Մամա Շառլ Ազնավուրի լուսավոր հիշատակին

11:46, Tuesday, 02 October, 2018
Մամա Շառլ Ազնավուրի լուսավոր հիշատակին
    
    

Կյանքի թողած հետքը դեմքիդ,
     Վեր ու դիրդ մի մեծ բոհեմ,
     Քանի անգամ Մամա երգիդ
     Տողերի մեջ ես ինձ զոհեմ։

Տեր, ողորմյա ինձ նմանին,
     Այդ մի հատիկ բառը գիտեմ,
     Մեջ կբերեմ դեռ այդ մասին,
     Էլ նոթերս զուր չկիտեմ։

Խզված ձայնով Մամա կանչեմ
     Իմ հանդեսին հոգեվարքի,
     Մեղքի թե գամ՝ չճանաչեն,
     Ով անմեղ է, թող թվարկի։

Մի առ մի էլ ողջը թվի,
     Որ նախորդին բան հաջորդի,
     Սրբազանը աջը շփի․
     Տան ճրագին չասի որդի։

Ինչ մարում է՝ անվերադարձ,
     Ով գնում է՝ ետ չի գալու,
     Մամա, կրկին մի տարեդարձ,
     Մի մահվան օր մարդ չի լալու։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4461 | 0 | 0
Facebook