Loading...

Articles

Լուսնի մահիկին ինչ նկարեցի

00:24, Friday, 03 August, 2018
Լուսնի մահիկին ինչ նկարեցի

Լուսնի մահիկին ինչ նկարեցի
     Բորբոսը բռնեց, մաշվեց, հնացավ,
     Միանձնուհի էր, երբ նկատեցի,
     Անառակ կնոջ նման շնացավ։
     Եվ անկոխ մնաց իմ ժամանակը՝
     Սատանի հյուսած թակարդը ցավի,
     Շողակնաշողք էր քառամանյակը,
     Նշույլ չթողեց երկնքից ծավի։

Տուր ինձ ալեկոծ ջրի խայտանքը`
     Ափերիդ վրա գրածս ջնջեմ,
     Տղմուտին թողած այս տառապանքը,
     Որ խեցիներում իզուր չհնչեմ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4839 | 0 | 0
Facebook