Loading...

Articles

Ինչու՞ են ֆեյսբուքցիները մտածում, որ իրենք «բարձր են» «Օդնոկլասսնիկի»-ում գրանցվածներից

ARM PANOSYAN
Author:
ARM PANOSYAN
13:36, Saturday, 06 April, 2013
Ինչու՞ են ֆեյսբուքցիները մտածում, որ իրենք «բարձր են» «Օդնոկլասսնիկի»-ում գրանցվածներից
    

Եթե Ֆեյսբուքը քանդվի, նորից բացվի «Օդնոկլասսնիկի» -ում, ոչ ոքի չես տեսնի ստատուսներով՝ նվիրված Ֆեյսբուքին: Բայց արդեն քանի օր է ամբողջ Ֆեյսբուքը քննարկում է «Օդնոկլասնիկի» -ի փակվել-չփակվելու հարցը: Ֆեյսբուքում կա «ռասիստների» մի մեծ խումբ, որի անդամները մտածում են, որ իրենք ինչ-որ բանով բարձր են «Օդնոկլասսնիկի» -ում գրանցվածներից: Անձամբ ես էջ ունեմ երկու կայքերում էլ՝ արդեն մի քանի տարի է: Ու սրանք ինձ համար ապրելակերպ չեն, որ սրանց միջոցով ես ինձ վեր դասեմ ինչ-որ մեկից: Ու նույն էն մարդիկ, որոնք մտածում են, որ առավելություններ ունեն, հիմա ակտիվ կերպով քննարկում են «Օդնոկլասսնիկի» -ի լինել-չլինելու խնդիրը: Իսկ նույն «Օդնոկլասսնիկի» -ում գրանցված շատերը նույնիսկ չեն էլ իմանա, թե ինչ կատարվեց Ֆեյսբուքում, ինչ ֆունկցիա ավելացավ, և ինչը պակասեց: Հիմա էսքանից հետո՝ ձեր իսկ չափած սանդղակով չափեք ձեզ՝ ո՞վ է ավելի պարապ՝ «Օդնոկլասսնիկի» -ում գրանցվա՞ծը, թե՞ դուք:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
8312 | 11 | 0
Facebook