Երեկ, երբ Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի շարք ԶԼՄ-ներ նշեցին, որ կալանավորվել է Մասիսի քաղաքի արդեն լիազորությունները դադարեցված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով մեղադրվում է Էրեբունիում և Հայանիստում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, և նրա եղբայր՝Գոռ Համբարձումյանը, ով աչքի էր ընկնում առանձնակի դաժանությամբ Հերացի փողոցում, վերջիններիս ազգակիցները սկսեցին իրենց ազատ խոսքի իրավունքը իրացնող քաղաքացիներին սպառնալ և վիրավորել, նրանցից ոմանք կատարում էին սեռականա բնույթի հայհոյանքներ պարունակող գրառումներ: Անգամ Դավիթի մորեղբոր կինը տվյալ մեկնաբանություններում հանդգնում էր կասկածի տակ դնել Նիկոլ Փաշինյանի ազնվությունը ու արդարությունը: Ամենաուշագրավը այն է, որ հայհոյողները հիմնականում կանայք էին:
Ստորև ներկայացված են մի քանի գրառոումների լուսանկարներ Դավիթ Համբարձումյանի ազգակիցների մեկնաբանություններից: