Loading...

Articles

Երիտասարդ պատմագետների ասոցիացիան այս տարի ևս մասնակցեց «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների ամենամյա փառատոնին

01:09, Wednesday, 13 June, 2018
Երիտասարդ պատմագետների ասոցիացիան այս տարի ևս մասնակցեց «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների ամենամյա փառատոնին
     Արդեն չորրորդ տարին է, ինչ Երևանում անցկացվում է «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոնը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի անդամները ներկայացրին Համբարձման տոնը: Սեղանը զարդարված էր տոնին բնորոշ ուտեստներով:
     Երևանի Ա. Չեխովի անվ. թիվ 55 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Վալենտինա Գլոյանը, որը նույնպես ԵՊԱ անդամ է, ուրախությամբ նշեց, որ այս տարի կազմակերպչական աշխատանքներին մասնակցել էին իր աշակերտները: Նրա խոսքով, իրենց պատրաստած սեղանի կողքով անտարբեր չէին կարողանում անցնել երևանցիներն ու զբոսաշրջիկները, ինչի արդյունքում շատ արագ սպառվեցին ուտեստները: Մասնակիցներին տպավորեց հատկապես վիճակի արարողությունը, որը տոնի անբաժան մասն է կազմում:
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3378 | 0 | 0
Facebook