Loading...

Articles

Երիտասարդ պատմագետների ասոցիացիան կազմակերպել էր դասախոսություն-քննարկում՝ ազատության ընկալման թեմայով

17:02, Friday, 14 July, 2017
Երիտասարդ պատմագետների ասոցիացիան կազմակերպել էր դասախոսություն-քննարկում՝ ազատության ընկալման թեմայով
     Հուլիսի 13-ին, Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի անդամները «Հոդված 3» ակումբում նախաձեռնել էին դասախոսություն-քննարկում «Ազատության ընկալումը ժամանակի և տարածության հոլովույթում» թեմայով: ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոսներ Սմբատ Հովհաննիսյանը, Կարեն Գասպարյանը և Դավիթ Թինոյանը խոսեցին ազատության փիլիսոփայական ըմբռնման, կոլեկտիվ և անհատական, աստվածակենտրոն և մարդակենտրոն ազատության ընկալման, դրա զարգացման, ինչպես նաև՝ քաղաքական ազատության, հեղափոխությունների մասին: Արևելագետներ Սարգիս Գրիգորյանն ու Արմեն Պետրոսյանը անդրադարձան Արևելք-Արևմուտք փոխհարաբերություններին, Հայաստանի՝ որպես կամուրջ, կապող օղակ հանդիսանալու հնարավորություններին, մեզանում պետության գաղափարի արմատացման անհրաժեշտության մասին: Քննարկումը վարեց Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի անդամ Հայկ Փայտյանը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3609 | 0 | 0
Facebook