Loading...

Articles

Ավարտվեց «Մեդիացիան որպես կոնֆլիկտների հաղթահարման այլընտրանքային տարբերակ» -5 դպրոցը

20:25, Friday, 15 December, 2017
Ավարտվեց «Մեդիացիան որպես կոնֆլիկտների հաղթահարման այլընտրանքային տարբերակ» -5 դպրոցը
     Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Մեդիացիան որպես կոնֆլիկտների հաղթահարման այլընտրանքային տարբերակ» -5 ամենամյա դպրոցի փակման արարողությունը: Այն իրականացնում է «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն՝ կարեւորելով կոնֆլիկտների հաղթահարման մեջ երիտասարդության դերը: Այս անգամ ծրագիրը իրականացվեց «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում ծանոթացան կոնֆլիկտների տեսակներին, դրանց լուծման այլընտրանքային տարբերակներին եւ մեդիացիայի դերին: Ծրագիրն իր մեջ երեք փուլ էր ներառում՝ դասախոսություններ, գործնական աշխատանքներ եւ ավարտական առաջադրանք:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4549 | 0 | 0
Facebook