Loading...

Articles

Դյուրին մի բան է սերդ բացառել

01:00, Saturday, 09 June, 2018
Դյուրին մի բան է սերդ բացառել

Դյուրին մի բան է սերդ բացառել,
     Երբ շնչիս վրա կասկածն է թառել,
     Տեղի-անտեղի հալդ հարցնել,
     Լերանցամեջում անձդ կորցնել։

Անլիությանդ որպես չափանիշ
     Կրավորական սեռդ հաստատել,
     Անհոգի աղջիկ, ինձ չես մասնատել.
     Բաժանելիդ եմ մինչև համարիչ։

Ծայրակետերով մակընթաց հույզի
     Այս կոտորակից ազատում չունեմ,
     Իմ նմանությամբ ով էլ քեզ հուզի,
     Նրա աչքերի թունդ խաժագույնն եմ։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4362 | 0 | 0
Facebook