Loading...

Articles

Մա՞հը պիտի ինձ տանի Տիրոջն ընդառաջ

00:18, Thursday, 07 June, 2018
Մա՞հը պիտի ինձ տանի Տիրոջն ընդառաջ
     Մա՞հը պիտի ինձ տանի Տիրոջն ընդառաջ,
     Ես դեռ ապրել եմ ուզում, սակայն, անհառաչ։
     Թափ տվեցի սարերի փոշին ձյուներից.
     Քամու ձայնը հուշ մնաց մթնած ձորերից։
     Ծանր ու թեթև արեցի ողջը մեբերան,
     Ինչ բարակեց՝ իմ կյանքն էր՝ կույրը աներան ։
     Նրա հետ էլ այս գիշեր խորաթա կանեմ
     Սիրո հույզից, որ չքնաղ կույսին մասհանեմ։
     Քանի այտերն ամոթխած սիրուց դալկանան,
     Ես թախիծս կցրեմ, որ աստղեր դառնան։
     Կասեմ` բարի շողավարդ, իմ մանրածաղիկ,
     Տե՛ս, շինել եմ բառերից չքնաղ մի խաղիկ։
     Ինձ մի տղա պարգևիր օրերիս վերջում,
     Թող աստղերն էլ չիմանան` ոնց ենք անրջում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4222 | 0 | 0
Facebook