Կարևոր դետալները՝ հաղթանակի գրավական
17:39, Thursday, 10 May, 2018
Like
0
Dislike
0
2496 | 0 | 0 | 0
Ժողովուրդը սիրեց ու ընդունեց Փաշինյանին, ինչը վերջին տարիներին չէր հաջողվել ոչ մի քաղաքական գործչի: Նույնիսկ 《 սիմպո ու յումըռով》Կարեն Կարապետյանը իր PR խմբով չկարողացավ ապահովել այն մտերմությունը, որը հիմա առկա է Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիների միջև: Փաշինյանի կերպարը սիրվեց, նրան ընդունեցին որպես տան անդամի, անհանգստացան առողջության համար, խորհուրդներ տվեցին, գրկեցին, նկարվեցին, զգացին, որ կանգնած են հավասարը հավասարի հետ: Փաշինյանի կերպարը ազդեցիկ ու արժանահավատ էր.հասարակ զինվորական շապիկ, մորուք, որով նրան նմանեցնում էին Մոնթեին, մարդկանց ենթագիտակցություն մտնող և արժանապատվություն առաջացնող կարգախոսներ (ՀՀ հպարտ քաղաքացի ժամը եկել է, արի՛ հրապարակ և տե՛ր կանգնիր քո ազատությանը, արի՛ հրապարակ, և տե՛ր կանգնիր քո պետությանը, արի՛ հրապարակ, և տե՛ր կանգնիր քո հաղթանակին, արի՛ հրապարակ, և տե՛ր կանգնիր քո հայրենիքին», ֊ «Եվ ուրեմն՝ քայլ արա, մերժիր Սերժին》) ։ Փաշինյանին նմանեցրին 《Խաղաղ անհնազանդության կնքահայր》Գանդիի հետ, իսկ ինքը` Փաշինյանը իր համար ընդօրինակելի ղեկավար համարեց Նելսոն Մանդելային, ով գտնում էր, որ ամեն ինչի որոշողը ժողովուրդն է: Այդ առիթով մեջբերեմ Փաշինյանի հայտնի խոսքերը. 《 Մեր հայրենիքը ունի´ ապագա: Այդ ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես եւ այդ մեկ մարդը դու ես》: Հիշենք նաև, որ Մանդելան ձևավորեց երիտասարդների խումբ, որը երկրի գործող կառավարության նկատմամբ հանդես էր գալիս ավելի կոշտ դիրքորոշմամբ: Գաղտնիք չէ, որ Փաշինյանի շարժումը ամրապնդվեց ու կայացավ հենց երիտասարդների շնորհիվ: Բ-26-ում իր աշխատասենյակը ցուցադրելով` Փաշինյանը մի կարևոր մեսիջ ուղարկեց ժողովրդին.《Այսուհետ ամեն ինչ ձեզ համար կլինի բաց և թափանցիկ》` դրանով ցույց տալով երկրի ներկա ու նախկին ղեկավարների տարբերությունը: Իր կողքի սիրող ու հասարակ կնոջ առկայությունը, առանց ձևականությունների Արցախ այցելությունը, ազատամարտիկների հարազատներին գրկելը, համբուրելը ավելի անմիջական դարձրին իր` որպես առաջնորդի կերպարը: Ժողովրդի սիրուն արժանանալը իրականում դժվար չէր, պարզապես նրան հարգել ու հասկանալ էր պետք։ |
+21 °C |
+12 °C
+21 °C
|
Tomorrow: +15 °C |