Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կարևոր դետալները՝ հաղթանակի գրավական

17:39, հինգշաբթի, 10 մայիսի, 2018 թ.
Կարևոր դետալները՝ հաղթանակի գրավական
     Ժողովուրդը սիրեց ու ընդունեց Փաշինյանին, ինչը վերջին տարիներին չէր հաջողվել ոչ մի քաղաքական գործչի: Նույնիսկ 《 սիմպո ու յումըռով》Կարեն Կարապետյանը իր PR խմբով չկարողացավ ապահովել այն մտերմությունը, որը հիմա առկա է Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիների միջև:
     Փաշինյանի կերպարը սիրվեց, նրան ընդունեցին որպես տան անդամի, անհանգստացան առողջության համար, խորհուրդներ տվեցին, գրկեցին, նկարվեցին, զգացին, որ կանգնած են հավասարը հավասարի հետ:
     Փաշինյանի կերպարը ազդեցիկ ու արժանահավատ էր.հասարակ զինվորական շապիկ, մորուք, որով նրան նմանեցնում էին Մոնթեին, մարդկանց ենթագիտակցություն մտնող և արժանապատվություն առաջացնող կարգախոսներ (ՀՀ հպարտ քաղաքացի ժամը եկել է, արի՛ հրապարակ և տե՛ր կանգնիր քո ազատությանը, արի՛ հրապարակ, և տե՛ր կանգնիր քո պետությանը, արի՛ հրապարակ, և տե՛ր կանգնիր քո հաղթանակին, արի՛ հրապարակ, և տե՛ր կանգնիր քո հայրենիքին», ֊ «Եվ ուրեմն՝ քայլ արա, մերժիր Սերժին》) ։
     Փաշինյանին նմանեցրին 《Խաղաղ անհնազանդության կնքահայր》Գանդիի հետ, իսկ ինքը` Փաշինյանը իր համար ընդօրինակելի ղեկավար համարեց Նելսոն Մանդելային, ով գտնում էր, որ ամեն ինչի որոշողը ժողովուրդն է: Այդ առիթով մեջբերեմ Փաշինյանի հայտնի խոսքերը. 《 Մեր հայրենիքը ունի´ ապագա: Այդ ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես եւ այդ մեկ մարդը դու ես》: Հիշենք նաև, որ Մանդելան ձևավորեց երիտասարդների խումբ, որը երկրի գործող կառավարության նկատմամբ հանդես էր գալիս ավելի կոշտ դիրքորոշմամբ: Գաղտնիք չէ, որ Փաշինյանի շարժումը ամրապնդվեց ու կայացավ հենց երիտասարդների շնորհիվ:
     Բ-26-ում իր աշխատասենյակը ցուցադրելով` Փաշինյանը մի կարևոր մեսիջ ուղարկեց ժողովրդին.《Այսուհետ ամեն ինչ ձեզ համար կլինի բաց և թափանցիկ》` դրանով ցույց տալով երկրի ներկա ու նախկին ղեկավարների տարբերությունը:
     Իր կողքի սիրող ու հասարակ կնոջ առկայությունը, առանց ձևականությունների Արցախ այցելությունը, ազատամարտիկների հարազատներին գրկելը, համբուրելը ավելի անմիջական դարձրին իր` որպես առաջնորդի կերպարը:
     Ժողովրդի սիրուն արժանանալը իրականում դժվար չէր, պարզապես նրան հարգել ու հասկանալ էր պետք։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2482 | 0 | 0
Facebook