Մասնավորապես իմ բաժինը՝երաժշտական մշակույթի մասին:
Էլի եմ առիթ ունեցել ասելու այս մասին, բայց մի անգամ էլ ասեմ:
Եթե մենք չվերլուծենք մեր նախորդ 30 տարվա, դրան նախորդող խորհրդային 70 տարիների և դրան նախորդող 700 տարիների երաժ.մշակույթի ձեռքբերումներն ու կորուստները, ապա իմաստ չկա հուսալ, թե որևե փոփոխություն տեղի կունենա:
Նորից եմ կրկնում.երաժ.մշակույթը ազգի որոշիչ դոկտրինան է, որը մենք չունենք՝կորցրել ենք, խլել են, և վերականգնող չի եղել:
Եթե ուշադրություն դարձնենք, ապա հստակ կերևա, որ ավելի խճճված բնագավառ, քան երաժշտությունն է, մեզանում չկա:
Եթե գիտության, պատմության, քաղաքականության հարցերում շատ թե քիչ ընդհանուր հայտարարի ենք գալիս, ապա երաժշտության հարցում, որը թվում էր, թե ամենահեշտը պետք է լինի, կատարյալ հակամարտություն է:
Ցանկացած մարդ կարող է դուրս գալ փողոց և անցկացնել սեփական սոցհարցումը, և կտեսնի, որ 100 հարցվածներից գրեթե հարյուրն էլ տարբեր պատասխաններ կտան այն հարցին, թե որն է մեր ազգային երաժշտությունը, և առհասարակ, ո՞րն է լավ, որը վատ, կամ որը ազգային, որը ոչ ազգային, կամ ապազգային, և որն է բարձրարժեք ու որն է ցածրարժեք:
Սակայն...
Մարդիկ մեղք չունեն: Նրանց դեզինֆորմացրել են՝տասնամյակներ շարունակ:
Բայց մի բանում եմ վստահ, որ եթե սկսվի ազատ մրցակցություն և հավասար հնարավորություն տրվի տարբե՜ր ոճի ու ձևի արվեստագետների, կամ իրենց արվեստագետ կարծողների, ապա կարճ ժամանակից հասարակությունը անպայման կընտրի թե լավագույններին, թե իրականների ու ազգայիններին:
Ընդամենը բացել է պետք ինֆորմացիայի միջոցների, մասնավորապես հեռուստաընկերությունների դռները բոլորի առջև ու հնարավորություն տալ ազատ, արդար մրցակցության:
Հեղինակ՝ Անդրանիկ Ներսիսյան