Երևանի N109 բոլոր տարիների շրջանավարտներին......
14:56, Thursday, 16 May, 2013
Like
0
Dislike
0
5840 | 0 | 0 | 0
Հարգելի շրջանավարտներ Լրացավ Ձեր դպրոցի 40-ամյակը: Արդեն 40 տարի դպրոցն իրականացնում է իր գլխավոր առաքելությունը` կրթում և դաստիրակում է երկրի ապագա քաղաքացուն: Մենք համոզված ենք, որ կրթությունը մեր երկրի զարգացման և հզորացման, ազգային անվտանգության ապահովման գործոն ու կարևոր երաշխիք է և ըստ այդմ էլ դպրոցն իր գործունեությունը կառուցում է հմնվելով այդ գաղափարի վրա: Անհամեստ թող չհնչի, սակայն կարող ենք ասել, որ մեր հաջողությունները այս գործում ակնառու են: Բազմաթիվ մրցանակներ ենք շահել տարբեր բնագավառներում: Մեր շրջանավարտները մեծ հաջողություւններ են արձանագրել ոչ միայն մեր հանրապետությունում, այլև այլ երկրներում: Նրանք կարևոր գործունեություն են ծավալում տնտեսության, մշակույթի տարբեր բնագավառներում ի փառս մեր երկրի և ի փառս մեր դպրոցի: Մենք Երևանի N 109 դպրոցի տարբեր սերնդի ուսուցիչներս իրավմամբ հպարտանում ենք Ձեզանով: Ներկայումս դպրոցի մանկավարժական կոլեկտիվը և տնօրինությունը աշխատում են դպրոցի արմատական վերափոխման ուղությամբ ժամանակակից պահանջներին համապատասխան: Որոշակի հաջողություններ արդեն ունենք` ձեռք ենք բերել որոշակի քանակությամբ նոր տեխնիկա, համալրել ենք ինֆորմատիկայի կաբինետը, ստեղծել ենք նոր դասարաններ համապատասխան կահավորումով և այլն: Սակայն ունենք նաև մի շարք հիմնախնդիրներ, որոնք դպրոցի ուժերով չենք կարողանում լուծել, ուստի որոշել ենք դիմենք դպրոցի նախկին շրջանավարտներին, նրանց` ովքեր ցանկանում են իրենց դպրոցը հետագայում ևս լինի կրթության առաջամարտիկ: Եթե ձեր հնարավարությունները ներում են, կարող եք որոշակի գումար փոխանցել այն հաշվեհամարին որը նշված է ներքևում: Կարևորը անշուշտ գումարի քանակը չէ, այլ այն, որ դուք ցանկանում եք օգնել այն դպրոցին, որ նաև ձերն է, որ կրթել է և դաստիրակել է ձեզ և հետագայում ուրախացել և հպարտացել ձեր հաջողություններով: «օգնիր դպրոցիդ» ծրագիրը իրականացվում է ՀՀ -ի բոլոր դպրոցներում: Տեղեկացնում ենք նաև, որ նվիրաբերված գումարները կոնկրետ անվանական ցանկով կտեղադրենք մեր կայքում Կանխավ շնորհակալությամբ Երևանի N109 դպրոցի տնօրինություն և մանկավարժական կոլեկտիվ: Բանկ` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Շահումյան» մասնաճուղ ստացող` Երևանի N 109 ավագ դպրոց Հաշվի համար` 163028031454 |
+15 °C |
+13 °C
+22 °C
|
Tomorrow: +16 °C |