Идет загрузка...
Сегодня:  Вторник, 30 Апреля, 2024 года

Статьи

Երևանի N109 բոլոր տարիների շրջանավարտներին......

Երևանի թիվ 109 ավագ դպրոց
Пресс-секретарь:
Երևանի թիվ 109 ավագ դպրոց
14:56, Четверг, 16 Мая, 2013 года
Երևանի N109 բոլոր տարիների շրջանավարտներին......
     Հարգելի շրջանավարտներ
     Լրացավ Ձեր դպրոցի 40-ամյակը: Արդեն 40 տարի դպրոցն իրականացնում է իր գլխավոր առաքելությունը` կրթում և դաստիրակում է երկրի ապագա քաղաքացուն: Մենք համոզված ենք, որ կրթությունը մեր երկրի զարգացման և հզորացման, ազգային անվտանգության ապահովման գործոն ու կարևոր երաշխիք է և ըստ այդմ էլ դպրոցն իր գործունեությունը կառուցում է հմնվելով այդ գաղափարի վրա: Անհամեստ թող չհնչի, սակայն կարող ենք ասել, որ մեր հաջողությունները այս գործում ակնառու են: Բազմաթիվ մրցանակներ ենք շահել տարբեր բնագավառներում: Մեր շրջանավարտները մեծ հաջողություւններ են արձանագրել ոչ միայն մեր հանրապետությունում, այլև այլ երկրներում: Նրանք կարևոր գործունեություն են ծավալում տնտեսության, մշակույթի տարբեր բնագավառներում ի փառս մեր երկրի և ի փառս մեր դպրոցի: Մենք Երևանի N 109 դպրոցի տարբեր սերնդի ուսուցիչներս իրավմամբ հպարտանում ենք Ձեզանով:
     Ներկայումս դպրոցի մանկավարժական կոլեկտիվը և տնօրինությունը աշխատում են դպրոցի արմատական վերափոխման ուղությամբ ժամանակակից պահանջներին համապատասխան: Որոշակի հաջողություններ արդեն ունենք` ձեռք ենք բերել որոշակի քանակությամբ նոր տեխնիկա, համալրել ենք ինֆորմատիկայի կաբինետը, ստեղծել ենք նոր դասարաններ համապատասխան կահավորումով և այլն: Սակայն ունենք նաև մի շարք հիմնախնդիրներ, որոնք դպրոցի ուժերով չենք կարողանում լուծել, ուստի որոշել ենք դիմենք դպրոցի նախկին շրջանավարտներին, նրանց` ովքեր ցանկանում են իրենց դպրոցը հետագայում ևս լինի կրթության առաջամարտիկ: Եթե ձեր հնարավարությունները ներում են, կարող եք որոշակի գումար փոխանցել այն հաշվեհամարին որը նշված է ներքևում: Կարևորը անշուշտ գումարի քանակը չէ, այլ այն, որ դուք ցանկանում եք օգնել այն դպրոցին, որ նաև ձերն է, որ կրթել է և դաստիրակել է ձեզ և հետագայում ուրախացել և հպարտացել ձեր հաջողություններով: «օգնիր դպրոցիդ» ծրագիրը իրականացվում է ՀՀ -ի բոլոր դպրոցներում: Տեղեկացնում ենք նաև, որ նվիրաբերված գումարները կոնկրետ անվանական ցանկով կտեղադրենք մեր կայքում
    
     Կանխավ շնորհակալությամբ
     Երևանի N109 դպրոցի տնօրինություն և մանկավարժական կոլեկտիվ:
     Բանկ` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
     «Շահումյան» մասնաճուղ
     ստացող` Երևանի N 109 ավագ դպրոց
     Հաշվի համար` 163028031454
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5827 | 0 | 0
Facebook