Աղջիկը գծագրում է իմ ներսի վախերը`
Չորրորդ ու աներեւույթ խաչին գամված,
Ինձ էլ ներում չկա, անէ հայացքները
Արյունս են խառնում` մեղքի նույն հունն առած:
Աղջիկը գծագրում է իմ ներսի վախերը`
Անառագաստ, երեր կայմից կառչած,
Ես մի նավաբեկյալ. Իններորդն է ալիքը,
Որ մարմինս է մատնել հորձանքներին հարբած:
Դուք եք գինի խմում ու մարմինս լափում,
Ես վախ չունեմ այսօր. Հուդան մի պահ առաջ
Շուրթերին իմ երաշտ ու տատասկ էր ցանում:
Սերս մնաց էսքիզ ու աղջիկը հեռվում.....