Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել 2018 թ. և ինչի՞ց խուսափել
19:15, Saturday, 23 December, 2017
Դիմահարդարում` այն, ինչի համար աղջիկներն ու կանայք պատրաստ են բավականին թանկ վճարել։ Թե հատկապես ո՞ր երանգավորումը և ո՞ր գույներն են համադրելի լինելու 2018-ին, paninfo.am-ը պարզել է դիմահարդար Նարինե Համբարձումյանի հետ։ — Ինչպիսի՞ երանգավորում է պահանջում Ամանորը։ — Վառ, լուսավոր, փայլուն, աչքի ընկնող․․․ Կարծում եմ շատերը կհամաձայնեն ինձ հետ։ Բայց, արդեն 2018-ին, ինձ գրավեց պարզ նարնջագույն ու ոսկեգույն փայլերի համադրությունը։ Ահա այս դեպքում դուք կլինեք պատրաստ Ամանորին։ — Ինչպե՞ս ճիշտ ընտրել կարմիր երանգի շրթներկ: -Կարմիր երանգի շրթներկի ընտրությունն այնքան էլ դժվար չէ։ Շրթներկն ընտրելիս պետք է հաշվի առնել սեփական մաշկի, մազի և աչքի գույները։ Եթե ավելի մոտ եք շիկահերին, ապա ընտրեք իսկական կարմիրն ու նարնջագույն երանգով կարմիրը։ Ավելի մուգ արտաքին տեսքին կհամապատասխանի թանձր, համարձակ կարմիրը՝ ընդհուպ մինչև բալագույն։ Միևնույն ժամանակ հաշվի է պետք առնել, թե ինչ ինչ կառուցվածք ունի շրթներկը: -2017թ. թրենդները արդյո՞ք կպահպանվեն 2018թ., և ի՞նչը կդառնա հակաթրենդ: -2018-ին կպահպանվեն առկա թրենդներից ոչ ծանր տոնային շերտով եւ highlighter-ով առողջ փայլուն մաշկը, հետևաբար կպահպանվեն նաև երբեմն առանց եզրագծի, ոչ կայուն կառուցվածքի շրթներկերը: Իրենց ուրույն տեղը չեն զիջի դեղնանարնջագույն ստվերաներկերը՝ արդեն որոշակի փոփոխությունների ենթարկված։ Ինչ վերաբերում է կարմիր շրթներկին և սեւ eyeliner-ին, ապա այս երկուսը միշտ են ակտուալ։ Հակաթրենդ են բազմաշերտ, խիտ թարթիչները, ծանր տոնային կրեմը, ինչը դեմքին ծերություն է հաղորդում, մոխրագույն երանգի շրթներկերը։ -Ամենից շատ տարածված սխալները, որոնք անում են աղջիկները դիմահարդարվելիս: — Առավել տարածված սխալներից մեկն այն է, երբ մեր աղջիկներն այնքան են տարվում կերպարանափոխված լինելու մտքով, որ դիմահարդարվելիս մոռանում են սեփական յուրօրինակությունն ընդգծելու մասին։ Արդյունքում անընդմեջ տեսնում ենք արհեստական և միանման դիմահարդարմամբ աղջիկների։ Մյուս սխալը, երբ կանայք ու աղջիկներն ավելի շատ հիմնվում են դեկորատիվ կոսմետիկայի վրա, այլ ոչ խնամված լինելու գաղափարի։ -Զգեստ և դիմահարդարում. ո՞ր գույների համադրություններն են ավելի գեղեցիկ և տոնական: ՝ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջեր |
Like
0
Dislike
0
5733 | 0 | 0 | 0