''Hürriyet''լրատվական կայքի հաղորդմամբ Վանա լճում հայտնաբերվել է երեքհազարամյա պատմություն ունեցող ամրոց։ Ուսումնասիրություններն իրականացվել են մի խումբ հետազոտողների կողմից, որոնց կազմում ներգրավված են եղել ստորջրյա լուսանկարիչ Թահսին Ջեյլանը, ջրասուզակ Ջումալի Բիրոլը, Վանի հարյուրամյա համալսարանի ակադեմիկոս Մուստաֆա Աքուշը և այլք։ Տարվող աշխատանքների ընթացքին հետևել է Ադիլջեվազի նահանգապետ Արիֆ Քարամանը, որն իր խոսքում, մասնավորապես նշել է, որ հայտնաբերված ամրոցն ունի երեք հազար տարվա պատմություն և որ այն Վանի նահանգի համար պատմական տեսանկյունից շատ արժեքավոր է։
Ենթադրվում է, որ քարե ամրոցը կառուցված է եղել հենց ուրարտացիների կողմից, քանի որ դրանք հատկապես հիշեցնում են տվյալ ժամանակաշրջանի քաղաքակրթությունը։ Այսօր շարունակվում են Վանա լճի գաղտնիքների բացահայտումը։
Նշենք, որ Ուրարտուի թագավորությունը (Վանի թագավորություն) պետություն էր Հայկական լեռնաշխարհում։